Միջազգային - ԱՄՆ ֆիննախը ստեղծել է ռազմավարական ստորաբաժանում Ռուսաստանի գծով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության վարչության ներսում ստեղծել է «ռազմավարական ազդեցության» (Strategic Impact Units) վեց ստորաբաժանում, որոնք զբաղվում են «ամենաբարձր առաջնահերթության» հարցերով։ Դրանք են՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, ISIS-ը, Իրանը, վիրտուալ արժույթները, մարդու իրավունքներն ու կոռուպցիան։

Այս մասին տեղեկացրել է ֆինանսական հետախուզության եւ ահաբեկչության դիմակայության գծով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերը գրավոր հայտարարությամբ՝ Ներկայացուցիչների պալատում լսումներից առաջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ըստ նրա՝ խոսքը «նոր ինստիտուցիոնալ մեխանիզմի» մասին է։ «Այդ ստորաբաժանումները կմիավորեն TFI փորձագետներին՝ ապահովելով մեր գործիքների պատշաճ փոխգործակցություն եւ իրավասություններ ռազմավարական ու մարտավարական նպատակներին հասնելու համար»,- ասել է Մանդելքերը։

Ֆինանսների փոխնախարարն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը պատժամիջոցների ցուցակում մտցրել է ավելի քան 270 ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ կապված Ռուսաստանի հետ։ «Մեր պատժամիջոցների շատ օբյեկտներ «իզգոյ» են դարձել միջազգային հանրության համար եւ կորցրել լեգիտիմ գործարարներ համարվելու կարողությունը։ Օրինակներից մեկում մենք կարողացանք վերացնել Օլեգ Դերիպասկայի վերահսկողությունը, օլիգարխ, որը սերտորեն կապված է Կրեմլի հետ, գլոբալ շուկայի համար կարեւոր ալյումինի ընկերությունների հանդեպ»,- ասել է նա։

Լսումների ընթացքում Մանդելքերն ասել է, որ Rusal ալյումինի կոնցեռնը եւ En+ հոլդինգը սկզբում մտցվել են պատժամիջոցների ցուցակում, որովհետեւ «այդ տղան»՝ Օլեգ Դերիպասկան, մտցվել է ցուցակ։ ԱՄՆ ֆիննախը «մի շարք աննախադեպ քայլեր» ձեռնարկեց Դերիպասկայի՝ ընկերությունների հանդեպ վերահսկողությունը չեղարկելու ուղղությամբ, ասել է նա։ Մասնավորապես, En+-ի տնօրենների խորհրդում ընտրվեցին անկախ տնօրեներ Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, եւ նրանցից յուրաքանչյուրը պարտավորվեց, որ իր վրա Դերիպասկան ազդեցություն չի ունենալու։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը փոխգործակցում է Կիպրոսի եւ այլ իրավադատությունների հետ, «որպեսզի նրանք խոցելի չլինեն դրամական միջոցների ապօրինի շարժից՝ այդ թվում եւ Ռուսաստանից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ