Միջազգային - Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա սպառնում է քաոսով. Ռադայի փոխխոսնակ

Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա կարող է առաջացել քաոս և անկարգություններ։

Ria.ru-ն գրում է, որ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է ապրիլի 1-ին վերադառնալ Ուկրաինա, քանի որ վստահ է, որ երկրի ղեկավար Պորոշենկոն նախագահական ընտրություններում չի անցնի երկրորդ փուլ, այդ իսկ պատճառով որևէ մեկը չի խանգարի իր մուտքը երկիր։ Նա նաև ցուցադրել է տոմսը։

«Ես դեմ եմ նրանց, որոնց համար ուկրաինական սահմանը կեղծիք է»,- ասել է Գերաշչենկոն։

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է Սաակաշվիլու մուտքը երկիրը մինչև 2010 թվական։

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։ Պորոշենկոյի վարկանիշը, հարցումների համաձայն, կազմում է 20 տոկոս։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ