Քաղաքական - Գազավորված ըմպելիքները եւ ծխախոտը թանկացնելն անընդունելի է. եթե վնաս է՝ լրիվ վերացրեք. Ծառուկյան

Գազավորված ըմպելիքները եւ ծխախոտը թանկացնելն անընդունելի է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Վիսկին օգտագործում են մեծահարուստները, դա կարելի է թանկացնել, բայց այն խմիչքները, որից ժողովուրդն է օգտվում, ինչ-որ շաքարը շատ է, դրա համար պետք է թանկանա… եթե դա վնասակար է ժողովրդին, կարելի է լրիվ վերացնել, ոչ թե դնել թանկացնել: Կամ ծխելը եթե վնասակար է, կարելի է լրիվ արգելել: Մենք պետք է լսենք ժողովրդին, տեսնենք իրենց կարգավիճակը, նոր որոշումնեռր կայացնենք: Ոչ թե նստած տեղը որոշումներ են կայացնում, հարկեր են բարձրացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը շարունակելու է վիսկի օգտագործել, որի թանկացումն իր վրա չի ազդելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ