Քաղաքական - ԲՀԿ-ականները ԱԺ դահլիճ մտան Արցախի դրոշներով

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները նիստերի դահլիճ մտան Արցախի հանրապետության դրոշներով։

Մինչ դահլիճ մտնելը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրանբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց այս քայլը խորհրդանշում է «Արցախը ես եմ, մեզնից՝ յուրաքանչյուրը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ