Միջազգային - ICAO-ն ընդունում է երկրների՝ Boeing 737 MAX-ի թռիչքները սահմանափակելու իրավունքը

Քաղաքացիական ավիացիայի ICAO միջազգային կազմակերպությունն ընդունում է Boeing 737 MAX 8-ի օգտագործումից հրաժարվելու երկրների իրավունքը Եթովպիայում վթարի պատճառով, բայց սպասում է պաշտոնական հետաքննության ավարտին։

«ICAO-ն ընդունում է այն կառավարությունների իրավունքը, որոնք ներկայում հասանելի տեղեկատվության սահմանափակ ծավալների պայմաններում ընդունում են շտապ միջոցներ 737 Max 8-ի օգտագործման հետ կապված՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ՌԻԱ «Նովոստիին» ասել է կազմակերպության ներկայացուցիչ Էնթոնի Ֆիլբինը։

Նրա խոսքով՝ «հենց որ այդ վթարի մասին վերջնական զեկույցը հասանելի լինի, մենք (ICAO) կուսումնասիրենք (կործանման) պաշտոնական պատճառները եւ երաշխիքներ կմտածենք»։ Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծում են ICAO-ում, թռիչքների արգելքը կամ սահմանափակումը առանձին երկրների իրավունքն է եւ չի մտնում կազմակերպության իրավասությունների մեջ։

Մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որտեղ 157 մարդ կար, ներառյալ անձնակազմի ութ անդամները, կործանվել էր եթովպական Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու։ Զոհվածների մեջ են 35 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ երեք ռուսաստանցի։ Սա այս մոդելի ինքնաթիռների երկրորդ վթարն է հինգ ամսվա ընթացքում. 2018 թվականի հոկտեմբերի 29-ին վթարվել էր ինդոնեզական Lion Air ավիաընկերության օդանավը։

Կատարվածից հետո մի շարք երկրներ եւ ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX 8-ի թռիչքները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ