Քաղաքական - ՀՀ Զինված ուժերի ավիացիայի նոր պետ է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ասլանյանը նշանակել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գագիկ Ասլանյանի նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, ասված է Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Արմեն Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ավետիկ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ