Հասարակություն - Աղասի Կիրակոսյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.

Աղասի Կիրակոսյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից»,– ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, ասված է Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Նշենք, որ Աղասի Կիրակոսյանը փոխոստիկանապետ էր նշանակվել 2018թ. մայիսի 22–ին։ Մինչև այդ նա զբաղեցնում էր ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի պաշտոնը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ