Միջազգային - Պակիստանում 20 մարդ դատապարտվել է մահապատժի

Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել հանցավոր խմբավորման 20 անդամի՝ նրանց մեղավոր ճանաչելով անվտանգության ծառայության մի քանի աշխատակցի սպանության եւ Փենջաբ նահանգում մարդկանց առեւանգման մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

Չոթու ավազակախումբը ակտիվ էր մինչեւ 2016 թվականը, երբ ոստիկանությունը զինվորական ուղղաթիռների օգնությամբ ստուգումներ իրականացրեց Ռաջանփուրում եւ ձերբակալեց տասնյակ կասկածյալների։

 Պակիստանը 2014 թվականից ի վեր հարյուրավոր բանտարկյալների է մահապատժի ենթարկել մահապատժի մորատորիումը չեղարկելուց հետո. այն ժամանակ Փեշավարի դպրոցի վրա զինյալների հարձակման հետեւանքով սպանվել էր ավելի քան 150 մարդ, որոնց մեծ մասը՝ դպրոցականներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ