Սպորտ - Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը սկսվում են 1000 դրամից

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ

Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ