Տարածաշրջան - Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի նկարը հատակին փռած վարորդի դեմ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել մի ավտոբուսի վարորդի դեմ, ով մաքրություն պահպանելու նպատակով ավտոբուսի աստիճանին թերթ է փռել։ Պատճառն այն է, որ թերթի այդ էջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն է եղել, գրում է «Էրմենիհաբերը»։

Էրդողանի՝ ողջ էջն ընդգրկող լուսանկարով թերթը Անկարա-Բուրդուր ավտոբուսի աստիճանին տեսնելով՝ ուղևորներից մեկը անհարմար է զգացել և թերթը շրջել։ Բայց կանգառից հետո ուղևորը նկատել է, որ թերթը նորից շրջված է ու Էրդողանի նկարը դարձյալ հայտնվել է ոտքի տակ փռված վիճակում։

Բուրդուր հասնելուն պես ուղևորը ոստիկաններին բողոքել է վերոնշյալ վարորդից։ Վերջինս բերման է ենթարկվել և հարցաքննվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» կասկածանքով։

Վարորդը իր ցուցմունքում նշել է, որ ավտոբուստ մաքրելուց հետո թերթն ինքն է փռել աստիճանին, այնուհետև անծանոթ մեկը թերթը վայր է գցել, իսկ ինքը այն նորից տեղն է դրել։ Վարորդը նշել է, որ նախագահին վիրավորելու որևէ մտադրություն չի ունեցել։ Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ