Հասարակություն - 19-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ

Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին վաղ առավոտյան 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին NEWS.am–ին ասել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Այս պահին քննչական խումբը գտնվում է դեպքի վայրում»,– ասաց Նաիրա Հարությունյանը։

 

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ