Միջազգային - Չինական ընկերությունը ԱՄՆ նախագահի հետ շփվելու եւ լուսանկարվելու հնարավորություն է առաջարկում

Դոնալդ Թրամփի նախագահական արշավի հովանավոր ընկերություններից մեկը Չինաստանից հաճախորդներին ԱՄՆ նախագահի հետ շփվելու եւ լուսանկարվելու հնարավորություն է առաջարկում, գրում է Associated Press-ը:

Նշվում  է, որ չինական խորհրդատվական ընկերության հաճախորդներին առաջարկում են նաեւ Ֆլորիդայում՝ Պալմ Բիչում Թրամփի մասնավոր ակումբներից մեկը մուտք գործելու հնարավորություն ստանալ:

Լրատվամիջոցների եւ ակտիվիստների դժգոհությունը հնարավոր էթիկական հակասություններով է պայմանավորված, որը կապված է այն փաստի հետ, որ Թրամփը շարունակում է մասնավոր ակումբի սեփանականատերը եւ կառավարիչը լինել, որի անդամները եւ հյուրերը կարող են նախագահի եւ նրա ընտանիքի, ընկերների, Սպիտակ տան աշխատակիցների եւ կառավարության անդամների հետ շփվել:

Օգնականները, որոնք ակումբ հաճախակի ուղեւորությունների ժամանակ ուղեկցում են նախագահին, միշտ նշում են գրեթե անսահմնափակ հասանելիությամբ հյուրերի պատճառով առաջացող դժվարությունների մասին, որոնք կարող են քաղաքական առաջարկներ ներկայացնել եւ հետաքրքիր գաղափարներով կիսվել՝ սկսած միջուկային վառելիքով մեքենաների առավելություններից՝ մինչեւ Մերձավոր Արեւելքում խաղաղության ծրագրեր:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ