Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը ներկա է լինելու Արցախում կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին

Մարտի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ, որտեղ կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, Aysor.am-ի տեղեկությունը հաստատել են կառավարության լրատվական ծառայությունից։

«Այո, նիստ նախատեսվում է վաղը, մանրամասների մասին հաղորդագրությամբ կտեղեկացնենք», - փոխանցել են կառավարության լրատվական ծառայությունից։

Աղբյուրի տեղեկություններով, Ստեփանակերտում կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկա են լինելու երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, Արցախի պաշտպանական համակարգի վերնախավը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ