Հասարակություն - Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին Կենտրոնական ավտոկայանից հանում են Բոգոյին պատկանող իրերը

Այս պահին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները գտնվում են Կենտրոնական ավտոկայանում, հաղորդում է «Հայկական Ժամանակ»-ը:

Աղբյուրը նշում է, որ նրանք ներսից հանում են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող իրերը:

ՀԺ-ն մարտի 7-ին գրել էր, որ Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց եւ իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաեւ ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ