Հասարակություն - Պոլսո Հայոց պատրիարքական աթոռում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

 

Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու է հատուկ կարգ՝ պատրիարքի հոգու հանգստությանը նվիրված:

Մարտի 11-16-ը պատրիարքարանում բացվելու է սգո մատյան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ