Հասարակություն - Պոլսո Հայոց պատրիարք հուղարկավորությունը կկայանա մարտի 17-ին

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը կայանալու է մարտի 17-ին Ստամբուլի Գումգափի թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Այս մասին հայտնում են Պոլսի պատրիարքարանից։ Նա թաղվելու է Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասի հայկական գերեմանատանը, ինչպես և նախորդ Պոլսո Հայոց պատրիարքները։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը: Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի՝ 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն է, ընտրվել էր 1998 թ-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ