Միջազգային - Հարավային Կորեայի նախագահ Չոն Դու Խվանին զրպարտության համար երկու տարվա ազատազրկում է սպառնում

Հարավային Կորեայի նախագահ Չոն Դու Խվանը, որը երկիրը ղեկավարել է 1980-1988 թվականներին, երկուշաբթի զրպարտության մեղադրանքով կանգնել  է դատարանի առաջ:

YTN հեռուստաալիքը հաղորդում է, որ 88-ամյա նախկին քաղաքական գործիչը, որը Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում, ավելի վաղ անտեսել էր իրեն ուղարկված ծանուցագրերը եւ որոշել էր Քվանջու քաղաքի դատարան ներկայանալ միայն այն բանից հետո, երբ նրան արդեն սպառնում էր հարկադիր բերման ենթարկումը, գրում  է ՏԱՍՍ-ը:

Քննության համար առիթ են դարձել նախագահի մեմուարները, որտեղ նա անդրադարձել է 1980 թվականին Քվանջուում կատարված ողբերգական դեպքերին, երբ այնտեղ դաժանաբար ճնշվել էր ժողովրդավարական փոփոխություններ պահանջող քաղաքացիների ապստամբությունը:

Գրքում նախկին նախագահը այդ շարժման  ակտիվիստներից մեկին, այժմ հանգուցյալ հոգեւորական Չո Չուլ Հյոնին մարդու դիմակ կրող հրեշ եւ անամոթ ստախոս էր անվանել այն հայտարարությունների համար, որ զինվորկանները ուղղաթիռներից գնդացիրներով կրակել են ցուցարարների վրա:

2017-ին մեմուարների հրապարակումից հետո հանգուցյալ հոգեւորականի եղբայրը նախագահին զրպարտության համար դատի էր տվել:

Մեղավոր ճանաչելու դեպքում նախկին նախագահին երկու տարվա ազատազրկում է սպառնում կամ մինչեւ 5 մլն վոն(4.4 հազար դոլար)  տուգանք:

Անցյալ տարի ապստամբության ճնշման հարցով հատուկ կառավարական հանձնաժողովը եկել էր այն եզրակցության, որ զինվորականններն այնուամենայնիվ ուղղաթիռից կրակել են ցուցարանների վրա:

Այդ մասին են վկայում արխիվում գտնված բանակի հրամանատարության հրամանները, ինչպես նաեւ  Վաշինգտոնում ԱՄՆ-ի դեսպանատան գաղտնազերծված հեռագրերը:

Չեն Դու Խվանը Հարավային Կորեայում իշխանության էր եկել 1979 թվականին հեղաշրջման հետեւանքով  եւ ավտորիտար կերպով երկիրը կառավարել  մինչեւ 1988 թվականը:

1996 թ.-ին կաշառակերության եւ պետական դավաճանության համար նա դատապարտվել էր մահապատժի: Այնուհետեւ Գերագույն դատարանը դատավճիռը փոխարինել էր ցմահ բանտարկությամբ, բայց մեկ տարի անց նախագահի հրամանագրով նրան  ներում էր շնորհվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ