Քաղաքական - Եթե մենք առողջապահական խնդիր ենք դնում, ապա ԱԱՀ–ն պետք է տարածվի բոլոր շաքար պարունակող ըմպելիքների վրա. նախարար

Եթե մենք առողջապահական խնդիր ենք դնում, ապա դա պետք է տարածվի բոլոր շաքար պարունակող ըմպելիքների վրա, իսկ եթե այլ խնդիր է դրվում, օրինակ, ֆիսկալ, դա ֆինանսների նախարարությունը պետք է որոշի։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին, որում առաջարկվում է ավելացված արժեքի հարկով հարկել ոչ թե շաքար պարունակող ըմպելիքները, այլ բոլոր գազավորվածները։

«Ես ասել եմ, որ եթե մենք գնում ենք դեպի շաքարի հարկ հասկացությանը, ապա դա պետք է ուղղված լինի շաքար պարունակող ըմպելիքների օգտագործման նվազեցմանը, բայց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում այդպես չէ, որի մասին ես կառավարության նիստում ասեցի»,–նշեց նա։

Հարցին՝ նախարարը պատրա՞ստ է քննարկումներ ունենալ կառավարության դիմաց բողոքի ցույց անող գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուըցիչների հետ, նա ասաց, որ այդտեղ իրենց քննարկելու հարց չկա. «Եթե մենք առողջապահական խնդիր ենք դնում, ապա դա պետք է տարածվի բոլոր շաքար պարունակող ըմպելիքների վրա, իսկ եթե այլ խնդիր է դրվում, օրինակ, ֆիսկալ, դա ֆինանսների նախարարությունը պետք է որոշի»։ 

Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ