Քաղաքական - Քննիչի որոշմամբ հարկային ստուգում կարող է նշանակվել, եթե կա հարուցված քրեական գործ կոնկրետ հոդվածով. ՊԵԿ փոխնախագահ

Հայաստանում գործում է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը, այսինքն եթե տնտեսվարողը չկա տվյալ տարվա ստուգվողների ցուցակում, իր մոտ ստուգում կարող է իրականացվել բացառիկ դեպքերում, այն է քննիչի որոշումով: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը:

«Բայց չկան կարգավորումներ, թե քննիչի որոշումներն ինչ չափանիշների պետք է համապատասխանեն: Հիմա նախատեսում ենք սահմանել այդ չափանիշները, որ ստուգում կարող է նշանակվել, եթե հարուցված է քրեական գործ կոնկրետ հոդվածի հատկանիշներով եւ լինի պատճաշ դատախազական հսկողություն քննիչի որոշումների վերաբերյալ»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ