Միջազգային - Եթովպիայում կործանվել է Boeing-737 ինքնաթիռը

Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ավիաընկերության հայտարարությանը:

«ET-AVJ հերթական համարով Boeing 737-800 MAX ինքնաթիռը թռել էր տեղական ժամանակով 08:38 –ին Ադիս Աբեբայի «Բոլե» միջազգային օդանավակայանից, իսկ 08:44-ին ինքնաթիռի հետ կապը կորել էր»,-գործակալությունը մեջբերում է Ethiopian Airlines-ի հայտարարությունը:

Ինչպես պարզաբանում է ավիաընկերությունը, ողբերգությունը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում:

Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում գտնվել են 149 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամներ: Ողջ մնացածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ