Քաղաքական - ՍԴ-ն հետաձգել է Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը վիճարկող դիմումի քննարկումը

Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը վիճարկող բողոքի քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին ասել է Վաչագան Ղազարյանի փաստաբանը` Արմեն Հարությունյանը:

Փաստաբանն ասել է, որ իրենք դիմել են ՍԴ` քանի որ կարծում են, որ Վաչագան Ղազարյանն ու իր կինը` Ռուզաննա Բեգլարյանը հանցագործության սուբյեկտ չեն, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1-րդհոդվածի1-ին մասով` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար ։ Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:

Բարձրաստիճան նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը, որն էլ քննում է Հայաստանում առաջին անգամ ապօրինի հարստացման հոդվածով հարուցված քրեական գործը։ Վաչագան Ղազարյանի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել 50 մլն դրամի չափով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ