Միջազգային - Գերմանիայի ԱԳՆ-ը մտահոգված է Թուրքիայում գերմանացի լրագրողների ճակատագրով

Գերմանիայի ԱԳՆ-ը նախազգուշացրել է, որ Թուրքիան «կարող է հետագայում քայլեր ձեռնարկել» գերմանացի լրագրողների նկատմամբ, որոնց ավելի վաղ մերժել էին հավատարմագրման հարցում, հաղորդում է  Associated Press-ը:

Շաբաթ երեկոյան Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը թարմացրել էր խորհուրդները՝ ուղղված Թուրքիա մեկնել պատրաստվող ճանապարհորդներին: Նախարարության հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են անհրաժեշտ  թույլտվություն տրամադրել մի շարք լրագրողներին երկրից լրագրողական ռեպորտաժներով հեռանալու համար:

Նախարարությունում հայտարարել են, որ «չի բացառվում, որ Թուրքիայի կառավարությունը հետագայում քայլեր կձեռնարկի Գերմանիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դեմ»…

ԱԳՆ-ը հիշեցրել է նաեւ վերջին տարիներին Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների անօրինական ձերբակալությունների մասին, որոնք առնչվում էին Թուրքիայում արգելված իսլամի քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի հետեւորդների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ