Տարածաշրջան - Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են զինծառայողի մահվան մասին Իրանի հետ սահմանին միջադեպի հետեւանքով

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են Իրանի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Մասնավորապես, ինչպես հաղորդում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայության մամուլի հաղորդագրությանը, մարտի 10-ի առավոտյան՝ ժամը 06:50-ին, Ադրբեջանի պետական սահմանը խախտելու փորձ էր ձեռնարկվել «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում՝ Ֆիզուլու շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտակայքում:

«Սահմանապահ ջոկատը նկատել էր Իրանի կողմից մոտեցող զինված անձանց: Սահմանապահ ջոկատի օրինական պահանջներին եւ նախազգուշացնող կրակոցներին չենթարկված սահմանախախտները կրակ են բացել»,-նշում է պարբերականը:

Հաղորդվում է, որ կրակահերթի հետեւանքով վիրավորվել էին սահմանապահներ Սահավեթ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Չնայած վիրավորներին անհամապաղ հիվանդանոց տեղափոխելուն՝ Սահավեթ Մամեդովը մահացել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ