Միջազգային - ՅՈՒՆԵՍԿՕ-ն կդիտարկի պարբերական աղյուսակին Մենդելեեւի անունը շնորհելու հարցը

Մինչ 2019 թվականի ավարտը ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է վերջնականապես դիտարկել քիմիական տարրերի պարբերական աղյուսակին ռուս քիմիկոս-գիտնական Դմիտրի Մենդելեեւի անունը շնորհելու հարցը, հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոյի եթերում Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Իգոր Ռոդնինի հայտարարությանը:

«Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնց արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է, որ Մենդելեեւի յուրաքանչյուր աղյուսակի վրա պետք է նշվի, որ այն Մենդելեեւի աղյուսակն է»,-ասել է Ռոդնինը:

Քիմիական տարրերի պարբերական օրենքը հայտնագործվել էր ռուս գիտնական Դմիտրի Մենդելեեւի կողմից: Դրա հիման վրա Մենդելեեւը կազմել էր աղյուսակը 1869 թվականին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ