Միջազգային - WP. Թրամփը հնգակի չափով կբարձրացնի ԱՄՆ-ի զորքերի տեղակայման վճարը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հնգակի չափով բարձրացնել դաշնակիցների տարածքում ամերիկյան զորքերի տեղակայման վճարը, հաղորդում է The Washington Post-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ համաձայն Թրամփի բանաձեւին՝ «արժեք+50 տոկոս», պետությունները, որոնց տարածքում տեղակայված են Միացյալ Նահանգների զորքերը, կվճարեն ամբողջական արժեքը՝ ավելացնելով գումարի կեսը: Ինչպես նշվում է, այդ բանաձեւի միջոցով Թրամփը նախատեսում է լուծել ֆինանսական հարցը դաշնակիցների հետ, որոնց ռազմական ծախսերը, նրա կարծիքով, բավարար չեն:

Հաղորդվում է, որ այդ լուրը վերաբերել է Գերմանիային, Ճապոնիային եւ Հարավային Կորեային: Թերթի աղբյուրները պնդում են, որ այդ երկրներից մեկի հետ նոր բանաձեւն արդեն քննարկվել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ