Պաշտոնական - Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին եւ հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից էր, այլեւ, որպես Պոլսո հայոց 84–րդ պատրիարք, Հայաստանից դուրս գտնվող մեր հոգեւոր սյուներից մեկը, որի վրա հենվում էր մի ողջ ստվարաթիվ համայնք՝ իր լեզվապահպանության ու հավատապահպանության խնդիրներով:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քրիստոնեական հավատքի նվիրյալ էր, ով հոգեւոր հանձնառությունը վերածեց սրբազան պարտքի առ ժողովուրդ եւ առ Աստված: Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում, Հայաստանում եւ արտերկրում, մեր զրույցները հայոց եկեղեցու եւ մեր պատմության շուրջ:

Այս ծանր կորստի կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, միաբանությանը, կրոնական ժողովին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի անդամներին եւ համայն Թուրքիայի հայությանը:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նաեւ Մեսրոպ արք․ Մութաֆյանի հարազատներին ու մերձավորներին»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ