Հասարակություն - «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը քաղաքացիական հիվանդանոցում է դեռ. նրան խնամում է կինը

Նորք–Մարաշի զինված խմբի «պարագլուխ», այս գործով գործով կալանքի տակ գտնվող Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը` նշելով, որ նրա վիճակում փոփոխություն չկա:

Նա նշել է, որ Արթուր Վարդանյանի կնոջը թույլատրել են, որպեսզի վերջինս հիվանդանոցում խնամի ամուսնուն:

Նշենք, որ Արթւոր Վարդանյանը տառապում է «Կրոնի» հիվանդությամբ։

Հիշեցնենք,  որ փետրվարի 22–ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդանյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ