Սպորտ - ԵԱ Մ-22․ Վախթանգ Հարությունյանը եւս հաղթեց (ուղիղ եթեր)

Վլադիկավկազմում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում 1/8 եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Վախթանգ Հարությունյանը, որը 75 կգ քաշային կարգում պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մորեն Ֆենդերոյին (-1։50։00-ից)։ Մարտի 9-ին հաղթանակով էր մեկնարկել նաեւ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը,  գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 

Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մրցավայր կմեկնի նաեւ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ