Քաղաքական - Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով VaticanNews-ը:

Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Կ. Նազարյանը ծնվել է 1966 թվականին Երեւանում: 1990 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1992 թ. սովորել և ավարտել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան:

2014-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ