Սպորտ - Անաստասիա Գալուստյանը 8-րդն է

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 8-րդ տեղը գրավեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում հայ գեղասահորդուհին հավաքեց 161.89 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանը 64.15 միավորով 5-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցեց 10-րդ արդյունքը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ճապոնիան ներկայացնող Մաի Միհարան, որը հավաքեց 220,68 միավոր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում: Ձմեռային Ունիվերսիադային Հայաստանը ներկայացել է 5 մարզիկով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ