Միջազգային - Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջմայրցամաքային հրթիռ արձակել

Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրթիռ արձակել, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով ամերիկյան National Public Radio ռադիոկայանին։

Փետրվարի վերջին ռադիոկայանի տրամադրության տակ են հայտնվել DigitalGlobe ընկերության արբանյակային լուսանկարները։ Կադրերում երեւում է Սանմուդոն գիտահետազոտական կենտրոնը, որտեղից արձակվել են երկրում առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Կենտրոնից ոչ հեռու տեսակավորող կայանում երկաթուղային վագոններ են եւ ամբարձիչներ, իսկ անմիջապես ձեռնարկության կողքին թեթեւ եւ բեռնատար ավտոմեքենաներ են։

«Եթե համադրենք այս ամենը, ապա կարելի է ենթադրել, որ Հյուսիսային Կորեան զբաղվում է հրթիռ ստեղծելով»,- ասել է Կալիֆոռնիայի նահանգի Միդլբերի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Արեւելյան Ասիայում չտարածման ծրագրերի տնօրեն Ջեֆրի Լյուիսը։

Նա հավելել է, որ այդ հրթիռը կարող է լինել ինչպես միջմայրցամաքային բալիստիկ, այնպես էլ արբանյակների արձակման համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ