Հասարակություն - 2018-ին բանակում արձանագրվել է մահվան 56 դեպք

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2018թ.-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում արձանագրվել է մահվան 56 դեպք: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Մարդու իրավունքները Հայաստանում 2018 թվականին» տարեկան զեկույցից։

Մահվան դեպքերից 7-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են,

5-ը՝ սպանության (1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում, 1-ը՝ դիտավորյալ սպանություն, 3-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում),

5-ը՝ դժբախտ պատահարի (1-ը՝ թունավորում շմոլ գազից, 1-ը՝ ծառի տապալման հետևանքով, 1-ը՝ ջրահեղձման, 2-ը՝ ձնահոսքի),

11-ը՝ ինքնասպանության,

16-ը՝ ավտովթարի,

9-ը՝ առողջական խնդիրների,

2-ը՝ ռազմական թռչող սարքերի շահագործման կանոնների խախտման,

1-ը՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ ականի պայթյունի հետևանքով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ