Միջազգային - ԱՄՆ-ում ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք մայրուղու վրա

Փոքր ինքնաթիռը, որում գտնվում էր երկու մարդ, վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա ամերիկյան Միջիգան նահանգում, որի հետեւանքով զոհեր չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Detroit Free Press-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Քենթ շրջանում: Ինքնաթիռում ավիահրահանգիչ Սթիվ Չանթերն էր իր աշակերտի հետ: Չանթերի խոսքերով, երբ ինքնաթիռը դեռեւս օդում էր, դրա շարժիչը վնասվեց. յուղը մատակարարելու ճմշումը ցածր էր: Այնուհետեւ հրահանգիչն ինքը սկսեց կառավարել օդանավը եւ վայրէջք կտարեց մայրուղու վրա: Նրա խոսքերով՝ հակառակ դեպքում ինքնաթիռը չէր հասնի Սպարտա բնակավայրում գտնվող մոտակա օդանավական:

Միջադեպի արդյունքում ինքնաթիռը չի վնասվել: Ճանապարհից այն տեղափոխվել է էվակուատորի միջոցով: Ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների՝ Չանթերն օդաչու է 2000 թվականից, իսկ 2003 թվականից նա զբաղվում է ապագա օդաչուների ուսուցմամբ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ