Հասարակություն - Քաղաքացին ի նշան բողոքի փորձել է իր մեքենան հրկիզել քաղաքապետարանի աստիճանների վրա

«Նիվա» մակնիշի մեքենան բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճաններով ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց։

Վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել այն, բայց չի հասցրել:

Tert.am-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են նրա խանութը քանդել:

Այժմ դեպքի վայրում են ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ