Միջազգային - Ֆինլանդիայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիսթյոն ընդունել է կառավարության հրաժարականը, որը ներկայացրել էր վարչապետ Յուհա Սիպիլյան ուրբաթ առավոտյան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆիննական լրատվական գործակալությանը (STT)։

Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը հավանություն է տվել կառավարության հրաժարականին եւ «խնդրել կառավարությանը շարունակել կատարել ծառայողական պարտականությունները» մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը։

Վարչապետի այս քայլի պատճառը սոցիալական ապահովության եւ առողջապահության համակարգերի բարեփոխումն է, որի շուրջ կառավարությունը չի կարողացել համաձայնեցնել դիրքորոշումը։

Կառավարության հրաժարականը կարող է տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, որոնք նախատեսված են ապրիլի 14-ին։

Նախորդ խորհրդարանական ընտրությունները Ֆինլանդիայում տեղի են ունեցել 2015 թվականի գարնանը։ Դրանց արդյունքներով կազմավորվել է եռակուսակցական կառավարություն՝ «Ֆինլանդական կենտրոն», Ազգային կոալիցիոն կուսակցություն ու ««Իսկական ֆիններ» կազմով։ 2017-ին ներկուսակցական պառակտման պատճառով «Իսկական ֆիններն» անցան ընդդիմություն, նրանցից առանձնացած «Կապույտ ապագան» մնաց կառավարության կազմում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ