Տարածաշրջան - Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Մարտի 11-15-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, զորավարժություններին կմասնակցեն 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ նռնականետեր, տարբեր նշանակության 20 միավոր բանակային եւ մարտական ավիացիա։ Զորավարժությունների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարված հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումները ջախջախելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ