Տարածաշրջան - Թբիլիսիում բանկի զինված կողոպուտ է կատարվել

Թբիլիսիի Գլդանի շրջանում անհայտ անձինք  հարձակվել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, հաղորդում է  Նովոստի Վրաստանը»:

Հանցագործները ներխուժել են Ախմետելի մետրոյի կայարանից քիչ հեռու գտնվող բանկի մասնաճյուղ: Ըստ ականատեսների՝ կաղոպուտին մասնկացել է երեք տղամարդ:

Հարձակման ժամանակ բանկի ծառայողները կարողացել են սեղմել արտակարգ կանչի կոճակը եւ արդեն մեկ րոպեից դեպքի վայր են ժամանել Վրաստանի ՆԳՆ-ի ոստիկանության աշխատակիցները:

Իրավապահների եւ կողոպտիչների միջեւ փոխհրաձգություն է սկսվել:

 «Ռուսթավի 2»-ը նշում է, որ հրաձգությունը շարունակվել է մոտ մեկ րոպե. փամփուշտները դիպել են մի քանի խանութների ցուցափեղկերին եւ մոտակայքում կայանված մեքենաներին: Նախնական տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ ոչ ոք չի տուժել:

Հարձակվողները հանցագործության վայրից մեքենայով փախուստի են դիմել: Տեղեկություն կա, որ նրանք իրենց հետ են տարել նաեւ պատանդ վերցրած երիտասարդ կնոջը:

Մինչեւ այժմ անհայտ է՝ կարողացել են արդյոք նրանք գումար տանել: Հեռուստաալիքը նշում է, որ առավոտյան բանկի մասնաճյուղում ինկասացիան  պատրաստվել է գումարների տեղափոխության:

Ներկա պահին «Վրաստանի բանկի» մասնաճյուղի մոտ մեծ քանակությամբ պարեկային մեքենաներ են կենտրոնացած, այնտեղ աշխատում են քրեագետները եւ կինոլոգները:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ