Տարածաշրջան - Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ С-400-ի տեղակայման գործընթացը կսկսվի հոկտեմբերին

Թուրքիայում C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի տեղակայման գործընթացը կսկսվի հոկտեմբերին: Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

 «С-400-ի տեղակայման գործընթացը կսկսվի հոկտեմբերին, ՌՕՈՒ-ն ուսումնասիրում է, թե որ շրջաններում է ավելի լավ այն տեղակայել», - ասել է նա:

Ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ նորից ընդգծել է, որ ռուսական պաշտպանական համակարգերի ձեռքբերումը ոչ թե Թուրքիայի նախընտրությունն էր, այլ հարկադրական միջոց: Աքարի խոսքով՝ С-400-ն անհրաժեշտ է երկրի բնակչության պաշտպանության համար:

Բացի այդ նա հավելել է, որ Անկարան եւ Վաշինգտոնը շարունակում են հանրապետությանը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի հնարավոր մատակարարումների մասին բանակցությունները:

2016 թ. նոյեմբերին հայտնի դարձավ Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ C-400- ի գնման վերաբերյալ բանակցությունների մասին: 2017 թ. սեպտեմբերին Ռուսաստանը հաստատեց պայմանագրի կնքումը, այդ  ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նաեւ, որ կանխավճարն արդեն տրվել է:

2018 թ. հունիսի կեսերին ռազմադիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները կարգադրություն են ստացել 2019 թ. մայիսին  ավարտելու C-400 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը Թուրքիա առաքելու համար:

С-400 «Տրիմուֆը» մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, այն նախատեսված է ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ, այդ թվում միջին ռադիուսի գործողության հրթիռների ոչնչացման համար, կարող է կիրառվել ցամաքային օբյեկտների դեմ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ