Քաղաքական - «Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը կքննարկի խորհրդարան մտնելուց հետո

Մենք այդ օրինագիծը կքննարկենք, երբ այն մտնի Ազգային ժողով։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով «Հայաստանի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրինագծերի փաթեթը եւ մի շարք կից օրենքներ, որոնք նախօրեին արժանացել էին կառավարության հավանությանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ փաթեթը խորհրդարան չի ներկայացվել, չարժե գնահատական տալ դրան։

Հիշեցնենք, որ համաձայն այս օրինագծի՝ լուծարվելու են մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ