Միջազգային - Բրիտանիայում հարյուրավոր մուսուլման ծնողներ բողոքում են ԼԳԲՏ իրավունքների մասին դասերի դեմ

Հարյուրավոր մուսուլման ծնողներ եւ սուպերհերոսների հագուստներ հագած նրանց երեխաները բողոքի ակցիա են կազմակերպել Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներից մեկի մոտ՝ իրենց դժգոհությունը արտահայտելով ԼԳԲՏ իրավունքների դասերից՝ հայտնում է Fox News-ը։

Բիրմինհեմում Փարքֆիլդ համայնքի դպրոցի մոտ ցույցին, որն ուղղված է եղել «Ոչ աուտսայդերներին» դպրոցական ծրագրի դեմ, մասնակցել է ավելի քան 200 մարդ։

Նշվում է, որ ծրագիրը ներառում է հոմոսեքսուալիզմի, նույնասեռ մարդկանց միջեւ հարաբերությունների եւ ամուսնությունների, հոմոֆոբիայի դասեր։

Բողոքի ցույցի մասնակիցները դպրոցի տնօրենի ասիստենտ Էնդրյու Մոֆատին, ով գեյ է, մեղադրում են ԼԳԲՏ իրավունքների քարոզչության մեջ՝ ի հեճուկս ծնողների ցանկության։

Ցույցի ընթացքում ծնողների ձեռքին «Ո՛չ ասա երեխաների սեքսուալացմանը» ու «Հարգիր եւ կհարգեմ քեզ» կարգախոսներով պաստառներ են եղել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ