Հասարակություն - Աղմկոտ միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել

Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է եւ տուժող ճանաչվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Միջադեպը տեղի էր ունեցել Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ. «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետելաղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Այս միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ