Սպորտ - Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի որակավորման փուլի արգելքը: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 78.73 միավորով գրանցեց 8-րդ արդյունքը և իրավունք ստացել մասնակցել ազատ ծրագրի մրցմանը:

Կարճ ծրագրում հանդես են եկել 26 գեղասահորդ, որոնից 24-ն անցել են հաջորդ փուլ: Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա այսօր: Գեղասահքի մրցաշարի կանանց պայքարին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, ով կարճ ծրագրով հանդես կգա մարտի 8-ին: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ