Միջազգային - Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումենի դեմ քրեական գործ են հարուցել

Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իր ու իր ընկերության դեմ քրեական գործ են հարուցել՝ փորձելով ճնշում գործադրել նախագահական ընտրություններից առաջ:

Զելենսկին նշել է, որ իր գլխավորած «Студия Квартал 95» ընկերությանը մեղադրում են փողերի լվացման համար, բացի այդ, Զելենսկիի ունեցած տվյալների համաձայն, նրան պատրաստվում են նաև մեղադրանք առաջադրել վրաերթ կատարելու համար:

«Երեք տառից բաղկացած մի կուսակցության պատգամավոր քրեական գործ է գրանցում իմ դեմ: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում կհայտնվի իմ դեմ քրեական գործ՝ իբր ես 2002 թվականին Չեռնիգովի մարզում վրաերթի եմ ենթարկել մի մարդու: Սա արդեն վերջն է», - հայտնել է Ուկրաինայի նախագահի թեկնածուն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակած տեսաուղերձում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկիի նախընտրական շտաբի գրասենյակի կտուրին հայտնաբերվել է գաղտնալսող սարք:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ