Հասարակություն - «Պարոն Փաշինյանը խոստացել էր, որ գործարանը վերագործարկվելու է». Նաիրիտցիները կրկին կառավարության դիմաց են

Կառավարության դիմաց այսօր՝ մարտի 7-ին, բողոքի ցույց էին անում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։ Նրանք պնդում են՝ ՀՀ վարչապետը խոստացել է, որ «Նաիրիտը» վերագործարկվելու է, ուստի պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

 Նաիրիտի նախկին աշխատակիցները պահանջում են, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպի եւ պայմանավորվի «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ, որ հնարավոր լինի «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի աշխատանքը գործարանում. «Պարոն Վարագ Սիսեռյանը արձակուրդում է, իսկ «Նաիրիտում» էլ սնանկության գործընթաց է գնում, գործարանի համար մեկ ամիսը երկար ժամանակ է, մենք պահանջում ենք, որ Տիգրան Ավինյանը հանդիպի «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն ձեռք բերվի, թե ինչ պայմաններով են գործարանը տալիս ներդրողներին, որից հետո հոլդինգի ներկայացուցիչները գան  Հայաստան»։

Նաիրիտի նախկին աշխատակիցներից Նորիկ Ղահրամանյանն էլ դժգոհեց՝ նախկին տնօրենը գնացել է «Չինաստան աշխատելու, չինացիներին բերել է գործարանը լցրել ու ամեն ինչ բաժանել է չինացիներին»։ Նա պնդում է ՝ կառավարության դիմաց են գործարանի անգամ եւս մեկ անգամ հիշեցնելու նպատակով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը մտադիր է «Նաիրիտ» գործարանում իրականացնել աուդիտ, հասկանալ գործարանը վերաբացելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու իրավունքի համար տարիներ շարունակ պայքարած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» եւ «SynCo Group» սլովենական ընկերությունները վերջապես ստացել են կառավարության համաձայնությունը եւ հուշագիր են ստորագրել տնտեսական զարգացման նախարարության հետ, որի համաձայն՝ ներդրումային ծրագրեր են ներկայացնելու ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ դիտարկելու են «Նաիրիտն» աշխատեցնելու հնարավորությունը: Սլովենական կազմակերպությունը նախատեսում է մինչեւ 300 մլն դոլարի ներդրում կատարել «Նաիրիտում»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ