Միջազգային - ԱՄՆ սենատորը հայտարարել է, որ իրեն բռնաբարել է ՌՕՈւ ավագ սպան

Ամերիկյան Արիզոնա նահանգի սենատոր Մարթա Մաքսալին ասել է, որ իր ծառայության տարիներին իրեն բռնաբարել է ռազմադային ուժերի ավագ սպան, տեղեկացնում է BBC News-ը։

Սենատոր Մաքսալին, որն ԱՄՆ առաջին մարտական կին օդաչուն է, այս մասին պատմել է ԶՈւ-ում բռնաբարությունների թեմայի քննարկման ընթացքում։

Նա պատմել է, որ ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է, շփոթվել է ու չի վստահել համակարգին։

52-ամյա Մաքսալին չորեքշաբթի հանդես է եկել Սենատի ԶՈւ ենթակոմիտեի լսումների ժամանակ, որոնց ներկա էին ռազմաօդային ուժերում սեռական բռնության զոհերը։

«Ինչպես եւ դուք, ես նույնպես բանակում ենթարկվել եմ սեռական բռնության, բայց ի տարբերություն դրա միջով անցած շատ խիզախ մարդկանց՝ ես չեմ հայտնել բռնաբարության մասին։ Շատ կանանց եւ տղամարդկանց նման՝ ես չեմ վստահել համակարգին»,- ասել է նա։

«Ես արդեն պատրաստվում էի հեռանալ զինված ուժերից 18 տարվա ծառայությունից հետո՝ հուսահատության պատճառով։ Ինչպես եւ շատերը, ես զգում էի, ասես համակարգը նորից ու նորից բռնաբարում է ինձ»,- ասել է սենատորը։

Մարթա Մաքսալին ԱՄՆ ԶՈւ-ում ծառայել է 26 տարի եւ պաշտոնաթող եղել գնդապետի աստիճանով։

Նա երկու անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատում՝ սենատոր դառնալուց առաջ։

Մաքսալին առաջին անգամ չէ, որ բարձրացնում է սեռական ոտնձգությունների հարցը։ Անցած տարի նա Wall Street Journal-ին պատմել է, որ իրեն բռնաբարել է մարմնամարզության մարզիչը, երբ դեռ 17 տարեկան էր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ