Քաղաքական - ԱՄՆ դեսպան Թրեյսին այսօր առաջին անգամ այցելել Հայաստանի Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Հաղորդվում է, որ սա դեսպանի առաջին այցն է Հայաստանի խորհրդարան:

«Դեսպան Թրեյսին այսօր առաջին անգամ այցելեց Հայաստանի խորհրդարան, որտեղ նա հանդիպում ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և վերահաստատեց Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ