Հասարակություն - «Քայլ ենք անում, որ անորակ օղիները շուկայից դուրս գան. էն որ տնեցիքին հաջող են անում, նոր խմում». Փաշինյան

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք մեր գյուղացիներին հնարավորություն ենք տալիս տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առեւտուր ծավալել եւ դրա շրջանակներում լինել պաշտպանված: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները շրջանառությունից դուրս գան, էն որ բաժակը բարձրացնում են, տնեցիքին հաջող անում, նոր խմում: Մյուս կողմից ուզում ենք, որ այդ բացը լրացվի տնայնագործական ալկոհոլային խմիչքներով, որոնց նկատմամբ որոշակի որակի չափանիշներ պետք է գործեն:

Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ տնայնագործական պայմաններում արտադրված օղին հայտնվի օրինական առեւտրի ցանցում ու խանութներում»,-ընդգծեց Փաշինյանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ