Միջազգային - Պակիստանում ուղեւորին թռիչքից հեռացրել են ինքնաթիռի կործանման մասին աղոթքների պատճառով

Իսլամաբադ-Դուբայ չվերթի ուղեւորին Պակիստանի մայրաքաղաքում ինքնաթիռի կործանման մասին աղոթքների պատճառով հեռացրել են օդանավից, գրում է Geo TV-ին:

Օդանավակայանում հեռուստաալիքի աղբյուրները պատմել են, որ Հալիլ անունով ուղեւորը պետք է Դուբայով Ավստրալիա մեկներ: Ինքնաթիռում իր տեղը զբաղեցնելով՝ նա սկսել է աղոթել իքնաթիռի կործանման մասին: Դա անհանգստացրել է մյուս ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին:

 Օդաչուն կապ է հաստատել օդանավակայանի անվտանգության  ծառայության հետ, որից հետո ուղեւորին հեռացրել են թռիչքից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ