Քաղաքական - «Կա ֆորմալ գրանցված եւ ծրարով տրվող աշխատավարձ». Փաշինյանը խոստովանեց, որ դա եղել է նաեւ կառավարությունում

Մեր հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, եւ 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը, որ պիտի լուծվի: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին կառավարության նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի:

«Հաջորդ կարեւոր նպատակադրումն է, որ ստվերային աշխատավարձերը դուրս գան: Այսօր մենք գիտենք, որ ՀՀ-ում կա ստվերային աշխատավարձի տրամաբանություն: Եթե կառավարությունում եղել է, ուրեմն պետք է պատկերացնել, որ այլ մարմիններում էլ կա: Այսինքն, կա ֆորմալ գրանցված աշխատավարձ եւ ծրարով տրվող աշխատավարձ: Հույս ունենք, որ կխթանենք աշխատավարձերը հարկային դաշտ բերելը, դրա համար բարձր աշխատավարձերի եկամտահարկն իջեցնում ենք, քանի որ բարձր աշխատավարձերի մեծ մասը եկել, այդ 23 տոկոսի շեմի պռնկին կանգնել է եւ ոչ մի տեղաշարժ ցույց չի տալիս: Սա մի տեղեկություն է, որ մեզ որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այս պրոցեսն էլ պետք է դինամիկ լինի, պետք է հասկանանք՝ ինչն ինչ արդյունքների է բերում եւ ինչ արձագանքի է արժանանում»,- ասաց Փաշինյանը:

Նա ղեկավարը հույս հայտնեց, որ իսկապես աշխատավարձերը ստվերից կանցնեն օրինական դաշտ:

Վարչապետը նշեց՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո 37 000 աշխատատեղ մի քանի ամսվա ընթացքում հայտնվեց. «Այսինքն դրանց մեծ մասը եղած, բայց չգրանցված աշխատատեղերն էին: Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակվի»:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այս քայլով ուզում են խրախուսել բարձր աշխատավարձերը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ