Տարածաշրջան - Ալիևը և Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկել են արցախյան հարցը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մուսթաֆա Շենթոփը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան հարցն, ինչպես նաև թուրք-ադրբեջանական համագործակցության առանցքային հարցերը, հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես սատարել է Ադրբեջանին:

Հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյան կարևորել է այն էներգետիկ և գազային խոշոր նախագծերը, որոնք իրականացվում են երկու երկրների միջև։

Մինչ Ալիևի հետ հանդիպելը, Թուրքիայի խորհրդարանի նաախագահը հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ։ Հանդիպման ընթացքում Շենթոփը կարևորել է ադրբեջանական իշխանությունների պայքարը Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ